Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պաշտոնական. «Տամբովի»` նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Փյունիկ»

Պաշտոնական. «Տամբովի»` նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Փյունիկ»

17:35 | 11.01.2019 | Սպորտ

«Տամբովի» 2017/18 մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Սերգեյ Շևչուկն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»:

Երևանյան ակումբը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին:

33-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Սոկոլում», իսկ «Տամբով» տեղափոխվել է 2016/17 մրցաշրջանում:

Լեգիոներների լիմիտի պատճառով կիսապաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է միայն 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ:

2017/18 մրցաշրջանում Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ նա «Տամբովում» լավագույնն էր «գոլ+փոխանցում» համակարգում՝ 6+8:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси