Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ադրբեջանն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների՝ մասնավորապես հայերի մուտքը երկիր». Զախարովա

«Ադրբեջանն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների՝ մասնավորապես հայերի մուտքը երկիր». Զախարովա

17:28 | 11.01.2019 | Քաղաքականություն

Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ուշագրավ է համարում բազմաթիվ հրապարակումները, այդ թվում՝ սոցկայքերում, համաձայն որոնց ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով, նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել է, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում: Նա ընդգծել է, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել տվյալ պրակտիկան, քանի որ այն համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ:

«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել է Զախարովան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси