Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան․ ԱԳՆ

Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան․ ԱԳՆ

17:26 | 11.01.2019 | Քաղաքականություն

Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ այնտեղ H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում գրիպից մահացել է 15 մարդ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси