Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիայում, պայթյունների սպառնալիքի պատճառով, դատարաններ են տարհանվել

Գերմանիայում, պայթյունների սպառնալիքի պատճառով, դատարաններ են տարհանվել

16:38 | 11.01.2019 | Հասարակություն

Գերմանիայի մի քանի քաղաքների հողային դատարաններում պայթյունի սպառնալիքի պատճառով հունվարի 11-ին իրականացվել է տարհանում: Պարզվում է՝ տարհանվել են հաստատություններ՝ Պոտսդամում, Մագդեբուրգում, Էրֆուրտում, Վիսբադենում եւ Քյոլում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությանը: Ռումբերի տեղադրման մասին անանուն հաղորդումները ստացվել են էլեկտրոնային փոստով: Դրանց հեղինակը, ինչպես նշել է Մագդեբուրգի ոստիկանությունը, սպառնացել է «դաշնային մակարդակով ահաբեկչական գործողություն իրականացնել»:

Պոտսդամում մոտ 200 մարդ է լքել դատարանը: Ոստիկանությունը շուրջկալել է տարածքը եւ ստուգել  ծառայողական շան հետ, որին մարզել են պայթուցիկ նյութեր ճանաչելու համար: Էրֆուրտում տարհանվել են դատարանի շուրջ 30 աշխատակիցներ: Ինչպես նշել են  ոստիկանությունում, կառույցի աշխատանքը շուտով կվերսկսվի:

Վերջին շաբաթների ընթացքում ռմբակոծությունների մասին անանուն հաղորդումներ բազմիցս են ուղարկվել Շլեսվիգ-Հոլշտեյնի դաշնային հողի որոշ հողային դատարաններ: Ոչ մի դեպքում սպառնալիքը չի հաստատվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси