Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իլհամ Ալիևին են ցուցադրվել իսրայելական արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը

Իլհամ Ալիևին են ցուցադրվել իսրայելական արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը

16:23 | 11.01.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևին է ցուցադրել իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը, գրում է minval.az-ը:

Անօդաչու սարքերն Ալիևին են ցուցադրվել նրա՝ Բաքվի Թյուրքան ավանում Սահմանապահ ծառայության Առափնյա անվտանգության ծառայության նավաշինության ու նավերի նորոգման կենտրոն այցի ընթացքում:

Sky Striker-ը նախատեսված է մեծ հեռավորության վրա հակառակորդին մարտավարական հարվածներ հասցնելու համար: Դրա համար անօդաչուն զինված է 5 կամ 10 կգ կշռող մարտագլխիկով: 5 կգ կշռող մարտագլխիկով անօդաչուի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, իսկ 10 կգ-ով մարտագլխիկի դեպքում՝ 1 ժամից ոչ ավելի: Սարքի առավելագույն արագությունը 185 կմ/ժ է:

Sky Striker-ի օպերատորը հնարավորություն ունի ընդհատելու հարձակումը, շրջանցելու և կրկին հարձակվելու նույն կամ այլ թիրախների վրա, ինչպես նաև վերադարձնելու սարքը բազա գործողության ցանկացած փուլում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси