Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրիվոյ Ռոգում պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ մահափորձի գործով կասկածվում է 3 տղամարդ

Կրիվոյ Ռոգում պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ մահափորձի գործով կասկածվում է 3 տղամարդ

16:11 | 11.01.2019 | Հասարակություն

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում հունվարի 9-ին շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով ոստիկանությունը կասկածում է 3 անձի: Ինչպես հայտնում են մարզի ոստիկանության լրատվության բաժնից, նախաքննության ընթացքում ոստիկաններն ուսումնասիրել են տեսահսկման համակարգի ֆիքսած կադրերը և պարզել, որ հանցագործությանը կարող է ներգրավված լինել երեք տղամարդ, հայտնում է unian.net-ը:

Ներկայում ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, հունվարի 9-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Միրզոյանի վրա իրականացված հարձակման գործով: Միջադեպը որակվել է որպես մահափորձ:  

«Կատարվածի մասին տեղեկություն ոստիկանությունում ստացվել է հունվարի 9-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում: Ոստիկանություն է զանգահարել Կրիվոյ Ռոգի հիվանդանոցներից մեկի բժիշկը: Շտապօգնությունը տուժածին՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած 1984 թվականին ծնված տղամարդուն, հիվանդանոց է տեղափոխել ժամը 18:30-ին: Դեպքի վայր ժամանելով պարզվել է, որ անհայտ անձինք, գազի բալոն օգտագործելով, հարձակվել են տուժածի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել մետաղական խողովակով: Դրանից հետո հարձակվողները փախել են անհայտ ուղղությամբ», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси