Մոսկվան ցանկանում է ծանոթանալ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ռազմավարությանը. Զախարովա

Մոսկվան ցանկանում է ծանոթանալ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ռազմավարությանը. Զախարովա

15:51 | 11.01.2019 | Քաղաքականություն

Մոսկվան ցանկանում է ծանոթանալ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ռազմավարությանը, որը մինչեւ հիմա միջազգային հանրությանն անհայտ է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ այս պահին Մոսկվայի մոտ զգացողություն է առաջանում, որ Վաշինգթոնը «այնպես է հեռանում (Սիրիայից), որ մնա»: «Կցանկանայինք ծանոթանալ նրանց պաշտոնական ռազմավարությանը: Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Միացյալ Նահանգները Սիրիայում եւ նրա սահմաններից դուրս ինչ է մտադիր անել եւ ինչ ժամկետներում»,- նշել է դիվանագետը:

«Չեմ կարող համաձայնել այն համոզվածությանը, որ նրանք հեռանում են, քանի որ մենք այդպես էլ չտեսանք պաշտոնական ռազմավարությունը,- ուշադրություն է դարձրել նա: - Մենք տեսնում ենք հայտարարություններից, համացանցում հաղորդագրություններից, լրացումներից եւ վերահաստատումներից միայն ծածկոցի կտորտանքները: Եվ այս ամենը միայն վերջին շաբաթների ընթացքում»:

Զախարովան շեշտել է, որ եթե Սիրիայից զորքերի դուրսբերման Վաշինգթոնի մտադրությունները հաստատվեն, դա դրական ուղղությամբ քայլ կլինի, քանի որ երկրում նրանց ներկայությունն ապօրինի էր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ ավելի քան 2 հազար թվաքանակով  զորքերի դուրսբերումը կտեւի 60-ից մինչեւ 100 օր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси