Կուբայում օտարերկրացիներով ավտոբուս է շրջվել

Կուբայում օտարերկրացիներով ավտոբուս է շրջվել

15:34 | 11.01.2019 | Պատահարներ

Առնվազն յոթ մարդ է մահացել, 33-ը՝ վիրավորվել Կուբայի Գուանտանամոյի նահանգում ավտոբուսի շրջվելու հետևանքով, որում 22 օտարերկրացի է եղել, հայտնել է Juventud Rebelde տեղական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Ըստ ականատեսների՝ Via Azul ընկերության ավտոբուսը, որում գտնվում էր 40 մարդ, շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը այլ փոխադրամիջոցի վազանց կատարելիս կորցրել է կառավարումը:

Ավտոբուսի վարարդն, իր հերթին, հայտարարել է, որ մեքենայի կառավարումը կորցրել է շատ թաց ճանապարհային ծածկույթի պատճառով: Ավտոբուսը Բարակոա քաղաքից ընթանում էր դեպի Հավանա: Տուժածները, ներառյալ երկու երեխաներ, հասպիտալացված են: Նրանցից հինգը, ներառյալ երկու օտարերկրացիներ, ծայրահեղ ծանր վիճակում են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси