Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը, ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը, ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

14:04 | 11.01.2019 | Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դժվարանում է գնահատել իր աշխատանքը։

«Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», - Ազգային ժողովում լրագրողների ընդունելության ժամանակ ասաց նա։

Հարցին՝ կցանկանա՞ր նոր խորհրդարանում աշխատել, նա պատասխանեց. «Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր։ Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը»,-  ասաց Արա Բաբլոյանը։

Լրագրողի հարցին՝ թվո՞ւմ է, որ տխուր ու հուզված է ԱԺ նախագահը, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ես տխուր չեմ, իսկ հուզմունքը բնական է»։

Արա Բաբլոյանը նշեց, թե հուսով է՝ էլ ավելի զարգացումներ պետք է տեղի ունենան։

«Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը ու կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», - ասաց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси