Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին

Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին

13:54 | 11.01.2019 | Քաղաքականություն

Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

«Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», - ասաց նա:

Նկատենք, որ վերջերս ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին նրա խնդրագրի հարցին և մնում է եզրակացությունը հաստատվի ՀՀ նախագահի կամ վարչապետի կողմից:

Ըստ քրեական գործի նյութերի, Իոսիֆ Աղաջանովը առևանգվել է համակուրսեցի Մհեր Ենոքյանի կողմից, որի դիմաց նրա ծնողներից պահանջվել է 20 հազար ԱՄՆ դոլար փրկագին: Աղաջանովի մարմինը հայտնաբերելու մասին օրերս մի տեսանյութ էր տարածվել համացանցում։

Կատարվածին, ըստ նույն քրեական գործի նյութերի, մասնակից է եղել նաև նրանց մյուս ընկերը՝ Աշոտ Հարությունյանը, որը 15 տարի պատիժը կրելուց հետո այժմ ազատ է արձակվել: Հենց Հարությունյանի ցուցմունքների հիման վրա էլ Ենոքյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: 90-ականներին պատիժը նշանակվել է գնդակահարություն, սակայն ավելի ուշ իշխանափոխությունից հետո գնդակահարման դատապարտվածների նկատմամբ նախագահի որոշմամբ կիրառվում է ցմահ ազատազրկում պատիժ ու, Ենոքյանը 100-ից ավելի ցմահ դատապարտյալներից մեկն է:

Մհեր Ենոքյանը պնդում է, որ ինքը մեղավոր չէ, սակայն, եթե ճիշտ դուրս գան նրա ներման խնդրագիրը բավարարելու մասին լուրերը, ապա ստացվում է՝ նրա պնդումները իր անմեղության մասին անհիմն են:

Նշենք, որ ներման հանձնաժողովի կազմում են՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, գլխավոր դատախազի տեղակալ Գ. Մելքոնյանը, ոստիկանապետի տեղակալ Հ. Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հ. Ասատրյանը, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կ. Հակոբյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գ. Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Ջ. Հակոբյանը, ԵՊՀ դասախոս Հ. Հովհաննիսյանը, Հանրային խորհրդի անդամ Ա. Տեր-Տաճատյանը, Երևանի Թատրոյի ու կինոյի պետական ինստիտուտի դասախոս Է. Բաղդասարյանը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси