Մինսկը մեկնաբանել է ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը հանելու մասին տեղեկությունը

Մինսկը մեկնաբանել է ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը հանելու մասին տեղեկությունը

13:36 | 11.01.2019 | Քաղաքականություն

Բելառուսի ԱԳ նախարարությունից հաստատել են գերատեսչության եւ ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարության միջեւ հեռախոսազրույցների փաստը, որոնց ժամանակ քննարկվել են երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հարցերը: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության եւ թվային դիվանագիտության վարչության պետ-մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

«Մենք կարող ենք հաստատել մի քանի հեռախոսազրույցների փաստը, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել Բելառուսի ԱԳՆ եւ ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարության միջեւ»,- ասել է Անատոլի Գլազը:

Նրա խոսքով՝ այս զրույցների ժամանակ քննարկվել են բելառուսա-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ դրանց բարելավման հնարավորությունը: «Դիվանագիտական էթիկայի կանոնների համաձայն՝ այդ զրույցների բովանդակությունը չի հրապարկվում»,- նշել է նա:

Հունվարի 10-ին Foreign Policy ամսագիրը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտում աղբյուրներին, հայտնել էր, որ այդ օրը հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելը: Բելառուսի ԱԳ նախարարն ամերիկյան կողմին տեղեկացրել էր, որ Բելառուսի իշխանությունները հանել են ամերիկացի դիվանգետների թվի սահմանափակումը, որոնց թույլատրված է աշխատել երկրի տարածքում, նշել է պարբերականը: ԱՄՆ պետքարտուղարությունից հրաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси