Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկան. ոստիկանները հայտնաբերել են վարորդին ու մեքենան

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկան. ոստիկանները հայտնաբերել են վարորդին ու մեքենան

12:49 | 11.01.2019 | Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 60-ամյա Երվանդ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VR 408 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում վրաերթի է ենթարկել 19-ամյա Աննա Լ.-ին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Mercedes-ի վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси