«ԱՄՆ-ն մինչև վերջին իրանցին կվտարի Սիրիայից». Պոմպեո

«ԱՄՆ-ն մինչև վերջին իրանցին կվտարի Սիրիայից». Պոմպեո

12:37 | 11.01.2019 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները «մինչև վերջին իրանցին կվտարեն Սիրիայից»:

Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարն այս մասին հայտարարել է Կահիրեում՝ մերձարևելյան դաշնակիցներին հավաստիացնելով, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրս բերումն ամենևին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ն լքում է տարածաշրջանը:

Պոմպեոն կոչ է արել դաշնակիցներին համախմբվել ընդդեմ Իրանի:

«Ժամանակն է, որ հին թշնամանքներին վերջ տանք հանուն տարածաշրջանի բարօրության: ԱՄՆ-ն կօգտագործի դիվանագիտությունն ու դաշնակիցների հետ համագործակցությունը մինչև վերջին իրանցին Սիրիայից վտարելու, տառապյալ սիրիացի ժողովրդին խաղաղություն ու կայունություն բերելու համար»,-ասել է Պոմպեոն:

Բացի այդ, պետքարտուղարն իր խոսքում անդրադարձել է նախկին նախագահ Բարաք Օբամային՝ հայտարարելով, որ նրա կառավարման օրոք Իրանն ուժեղացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси