Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԵԿ-ի ղեկավարությանն ասում ենք՝ մարդասպանություն կարող է լինել ավտոմաքսատանը. ավտոներկրողները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ (ուղիղ)

ՊԵԿ-ի ղեկավարությանն ասում ենք՝ մարդասպանություն կարող է լինել ավտոմաքսատանը. ավտոներկրողները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ (ուղիղ)

12:28 | 11.01.2019 | Հասարակություն

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացում Պետական եկամուտների կոմիտեի դեմ: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Դավիթ Անանյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո մաքսազերծման հավելավճար է ավելացել:

«Եթե անձն ԱՄՆ-ից ներկրում է մեքենա, ուրեմն հավելավճար պետք է տա ճանապարհային ծախս: Ավտոմեքենան Ճապոնիայից բերում ես, 1000 դոլար հավելավճար ես տալիս: ՊԵԿ-ը մեզ բերեց, գցեց ծուղակը, հայտարարեց, որ բոլոր նվիրատվությունները դիտարկվում են որպես ապօրինություն: Մեզ դրդում են ապօրինությունների, հետո էլ գալիս, տուգանում են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ՊԵԿ նախագահն «իր քմահաճույքով» դադարեցնում է իրենց գործունեությունն իր դեմ ուղղված քննադատության համար, այնինչ իրենք ընդամենն ասում են, որ չկա իրավունք Վրաստանից ներկրվող մեքենաները դիտարկել ինվոյսով:

«Վրաստանից ներկրվեցին մեքենաներ, մեր քաղաքացիները 30,50 դոլարով մաքսազերծեցին, 1 միլիոն դոլարի վնաս կրեցին: Նույն «Քեմրին» վաճառվում էր 13,000 դոլար, մեկն էլ 50 դոլարով «ռաստամոժկա» էր արել ու վաճառում էր 7500-ով: Բայց սա չեն ընդունում»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ նախկինում 2003թ.-ի մեքենաների համար կիրառվում էր 2002թ.-ի մեքենայի հսկիչ գինը, բայց հիմա «դուրս է գալիս, որ 10 տոկոս թանկանում է, նույն մեքենան ավելի թանկ ես մաքսազերծում»:

«Բոլոր մոտեցումները բացատրում ենք իրենց, 6 ամիս է՝ ՊԵԿ-ի ղեկավարությանն ասում ենք՝ մարդասպանություն կարա լինի ավտոմաքսատանը, ասում ենք՝ մաքսատունը թող բացվի, հերթեր են կուտակվում:

Երեկ մարդասպանություն է տեղի ունեցել, մենակ դրանից հետո բարեհաճել են գալ ավտոմաքսատուն: Խայտառակել են, ամեն ինչ թանկացրել են, շարունակում են անգրագետ քաղաքականությունը: Ինչո՞ւ է Դավիթ Անանյանը տուգանում մեզ Նոր տարուց 2 շաբաթ առաջ: Մեզ խոսք են տվել կազմակերպել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Ես ստացա լուր, որ գալիս են հանդիպման օրվա ու ժամի հետ կապված ինֆորմացիա տալու: Եթե սա չի լինելու, մենք ավտոերթ ենք անելու, որ հանդիպենք Փաշինյանի հետ»,- մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:

------------------------------

Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի:

Ցուցարարներն ավտոշարասյունով շարժվելու են դեպի Կառավարության շենք՝ այնտեղ ակցիան շարունակելու և իրենց պահանջները ներկայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար:

«Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել էր նա:

Դավիթ Անանյանի խոսքով՝ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են. «Եթե ինվոյսը էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»,- հայտարարել էր ՊԵԿ նախագահը:

Ըստ Դ. Անանյանի՝ հաշվիչի հիմքում դրված գները պարբերաբար թարմացվելու են՝ շուկայականին համապատասխան:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси