Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

10:32 | 11.01.2019 | Մշակույթ

Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է: Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում միմյանց, ուշադրություն ցուցաբերում եւ դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ  մռայլ:

Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է.  «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը եւ օգնում հաճելի հանգիստ կազմակերպել: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси