«Իմ քայլը» ԱԺ–ում խմբակցության նիստ է անցկացնում

«Իմ քայլը» ԱԺ–ում խմբակցության նիստ է անցկացնում

18:53 | 10.01.2019 | Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից հետո Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 18.30-ին խմբակցության նիստ է հրավիրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ օրակարգում է աշխատակարգի եւ մի շարք կազմակերպական հարցեր։

Աղազարյանը չբացառեց, որ այսօր հայտնի կդառնան նաեւ ԱԺ հանձնաժողովների նախագահները։

Հարցին՝ հնարավո՞ր է իրեն եւս տեսնենք հանձնաժողովի նախագահի պաշտոնում, նա հրաժարվեց պատասխանել։

Նշենք, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։ Նոր խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր, որից 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրենսդիրում կունենա 26 պատգամավոր, իսկ 3-րդ ուժը կինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 պատգամավորով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси