Հայ շինարարը եռացող ջրի մեջ է ընկել մոսկովյան բնակարանը վերանորեգելիս

Հայ շինարարը եռացող ջրի մեջ է ընկել մոսկովյան բնակարանը վերանորեգելիս

12:12 | 10.01.2019 | Պատահարներ

Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող բնակարանում բանվոր է զոհվել. նա եռացող ջրից այրվածքներ է ստացել: 68-ամյա տղամարդը պատահաբար վնասել է սրբիչների չորացուցիչի խողովակը եւ չի կարողացել լոգարանից դուրս գալ, փոխանցում է «МК»-ն: 

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 9-ին մոտ 16:00-ին Ավիացիոն փողոցում գտնվող բնակարանում: Անցյալ տարվա նոյեմբերին այն ձեռք էին բերել ձեռնարկատեր Ալեքսանդրը եւ նրա կինը:

Զույգը վերանորոգման համար վարձել է իր ծանոթի եղբորը՝ Հայաստանի 68-ամյա քաղաքացուն՝ Սոխի անունով: Տղամարդն օրերս ժամանել էր ՌԴ մայրաքաղաք եւ պետք է սկսեր լոգարանի սալապատումը: Աշխատանքին խանգարում էր սրբիչների չորացուցիչը, որն անջատելու համար հատուկ սանտեխնիկի են հրավիրել:

Նա զննել է խողովակները եւ խնդրել պատի վրայի անցքը եւս 10 սմ-ով մեծացնել (տեղադրված էր մոտ 20x10 չափերով վաննայի ձախ կողմում) կափույրին մոտենալու համար, որը փակում էր տաք ջրի մատակարարումը: Սոխին հավաստիացրել է, որ ինքը կընդլայնի հասանելիությունը եւ վաղ առավոտից սկսել է աշխատել:

Իսկ ցերեկը բնակարանի սեփականատերերին զանգահարել է շենքի պահակը, որը հաղորդել էր ջրի հոսքի մասին: Տան տիրուհին եկել է բնակարան: Նա պահակի հետ բացել է մուտքի դուռը եւ տեսել, որ ներսում շուրջբոլորը տաք ջրով եւ գոլորշիով է լցված: Կանայք մտել են լոգարան. խողովակից եռացրած ջուր է հոսել, վաննայում, հորատիչը ձեռքին, պառկած է եղել բանվորը: Ժամանած սանտեխնիկները հայտանբերել են, որ պատի ներսում գտնվող խողովակը վնասված է, որով սրբիչների չորացման խողովակի մեջ տաք ջուր է լցվում: Սոխին, հավանաբար, հորատիչով վնասել է այն, եռացրած ջուրը շփել է նրա վրա, նա ընկել է վաննայի մեջ եւ հավանաբար մահացել է կա՛մ ստացած այրվածներից, կա՛մ էլեկտրահարվելուց, կա՛մ ընկնելուց հետո ստացած հարվածից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси