Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական դեպք Էջմիածնում. 46-ամյա մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. նա տեղում մահացել է

Ողբերգական դեպք Էջմիածնում. 46-ամյա մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. նա տեղում մահացել է

11:49 | 10.01.2019 | Պատահարներ

Արմավիրի մարզում, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մնացականյանը իր վարած Kavasaki մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին,այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ա. Մնացականյանը մոտոցիկլով կողաշրջվել է եւ տեղում մահացել։

Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси