Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռամոսն ու Սոլարին հանդիպել են «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

Ռամոսն ու Սոլարին հանդիպել են «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

12:35 | 08.01.2019 | Սպորտ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին և մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը հանդիպում են ունեցել ֆուտբոլիստների հետ կապված վերջին արդյունքների հետ:

Ինչպես հայտնում է Marca-ն, հանդիպումը կայացել է հունվարի 7-ի առավոտյան և մոտ 10 րոպե է տևել:

Այդ ընթացքում Սոլարին և Ռամոսը պատրաստված խոսք են ասել` յուրաքանչյուրը մոտ 5 րոպե:

Նշվում է, որ մասնագետն ու խաղացողը թիմի հետ խոսել են առանց քննարկման, և այդ խոսակցության հիմնական նպատակը եղել է մոտիվացիան` առաջիկա խաղերից առաջ:

Ձմեռային դադարի ընթացքում «Ռեալը» ոչ մի հաղթանակ չի տարել իսպանական Պրիմերայում` ոչ-ոքի խաղալով «Վիլյառեալի» հետ (2:2) և պարտություն կրելով «Ռեալ Սոսյեդադից» (0:2):

18 տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 30 միավոր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси