Ուեյն Ռունին ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է օդանավակայանում և բերման ենթարկվել

Ուեյն Ռունին ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է օդանավակայանում և բերման ենթարկվել

16:25 | 07.01.2019 | Սպորտ

Բրիտանական լրատվամիջոցները պարզել են, որ անցած ամիս Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ոչ սթափ վիճակում վիճաբանել է օդանավակայանում:

Ինչպես հայտնում է BBC-ն, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» 33-ամյա անգլիացի հարձակվողը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել է Վաշինգթոնի` Դալասի անվան օդանավակայանում այն բանից հետո երբ վերադարձել է Սաուդյան Արաբիայից, ուր այցելել էր Formula E-ի ավտոարշավին:

Պատկան մարմիններն արդեն հաստատել են այս տեղեկությունը: Ձերբակալման պատճառը հասարակական վայրում (մասնավորապես, օդանավակայանում) ալկոհոլի ազդեցության տակ հայհոյանքներ տալն է եղել: Ռունին ազատ է արձակվել երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալու դիմաց:

Լաուդոն շրջանի դատարանի փաստաթղթերի համաձայն, հունվարի 4-ին ֆուտբոլիստը 116 դոլար տուգանք է վճարել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси