Մոդրիչ. Չի կարելի մեղադրել Սոլարիին. նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում

Մոդրիչ. Չի կարելի մեղադրել Սոլարիին. նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում

11:55 | 07.01.2019 | Սպորտ

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունն (0:2) Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում:

«Չի՛ կարելի մեղադրել մարզչին, նա ֆանտաստիկ ախատանք է կատարում, և նա այն մարդը չէ, որը չի կարողանում գոլեր խփել կամ բաց է թողնում դրանք:

Սոլարին մեզ աջակցում է, հավատում է մեզ, և մենք պետք է փոխհատուցենք նրան սրա համար և պահպանենք կենտրոնացումը: 

«Ռեալը» շատ պահեր ստեղծեց, բայց չկարողացավ դրանք իրացնել: Սա ցավալի պարտություն էր, բայց քանի դեռ չէին հեռացրել Լուկասին, ես հավատում էի, որ կարող ենք հավասարեցնել հաշիվը:

 Սա բարդ պահ է, բայց մենք պետք է օգտագործենք այն, որպեսզի միավորվենք և շարժվենք միևնույն ուղղությամբ: VAR համակարգն այն չէ, ինչի մասին ֆուտբոլիստները պետք է մտածեն: Հնարավոր է` տարօրինակ է, որ մրցավարը 11-մետրանոց չնշանակեց մրցակցի դարպասին, բայց սա ֆուտբոլ է»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը:

Այս խաղից հետո «Ռեալը» մնացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 30 միավոր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси