Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավստրալիայում ընտանիքն ահաբեկվել է՝ տոնածառի ճյուղերի մեջ պիթոն հայտնաբերելով

Ավստրալիայում ընտանիքն ահաբեկվել է՝ տոնածառի ճյուղերի մեջ պիթոն հայտնաբերելով

18:43 | 05.01.2019 | Հասարակություն

Ավստրալական Քուինսլենդ նահանգում բնակվող մի ընտանիք տհաճ անակնկալի է եկել, երբ ամանորյա տոնածառի փշոտ ճյուղերի արանքից եկող տարօրինակ ֆշշոց լսելուց հետո, իսկական պիթոն է հայտնաբերել այնտեղ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընտանիքի վախեցած անդամներն անմիջապես համապատասխան մասնագետ են կանչել, որն էլ, դեպքի վայր ժամանելով, դուրս է հանել օձին ու նրան անվտանգ վայր տեղափոխել:

Ստորև հրապարակված տեսանյութում երևում է, որ սողունը բավական ագրեսիվ վարք է դրսևորում  ու չի ցանկանում «հանձնվել»:

«Հավանաբար, օձը ներս է մտել առջևի դռնից ու իր համար ապահով տեղ գտել տոնածառի վրա: Երկու մետրանոց օձը թունավոր չէ», - նշել է մասնագետը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси