«Տոտենհեմի» պատմության ամենախոշոր հաղթանակն արտագնա խաղերում

«Տոտենհեմի» պատմության ամենախոշոր հաղթանակն արտագնա խաղերում

17:04 | 05.01.2019 | Սպորտ

Լոնդոնի «Տոտենհեմն» ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել արտագնա խաղերում: Դա տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում, որում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ է ուղարկել Անգլիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Տրանմերի» դարպասը: Ընդ որում՝ հյուրերը 6 գոլ խփել են երկրորդ խաղակեսում (մինչեւ 40-րդ րոպեն հաշիվը 0:0 էր):

Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն խփել է 2 գոլ, իսկ անգլիացի ռմբարկու Հարի Քեյնն ու կորեացի կիսապաշտպան Սոն Հյոն-Մինն աչքի են ընկել մեկական անգամ: 

Տնային խաղերում «Տոտենհեմն» ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 1962 թվականին՝ 13:2 հաշվով պարտության մատնելով «Կրյուին», փոխանցում է Gracenote Live-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси