Ինչպես է Արևմտյան Հայաստանի հավաքականը պատրաստվում Նիմի հետ ընկերական խաղին

Ինչպես է Արևմտյան Հայաստանի հավաքականը պատրաստվում Նիմի հետ ընկերական խաղին

12:25 | 05.01.2019 | Սպորտ

Արևմտյան Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, հունվարի 3-10-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու:

Այսօր՝ հունվարի 5-ին, Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընկերկան խաղում կմրցեն ֆրանսիական «Նիմ» ակումբի, իսկ հունվարի 9-ին՝ «Տուլոնի» հետ:

Արևմտյան Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է ներկայացրել թիմի մարզումներից:

 

Հիշեցնենք՝ հավաքականի գլխավոր մարզիչն անվանի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանն է:

Իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են դարպասապահ Ֆուրման Աբրահամյան կրտսերը, հարձակվողներ Վարդան Բակալյանը, Վահագն Միլիտոսյանն, ինչպես նաև Երևանի «Արարատի» մի քանի խաղացողներ՝ Ռաֆայել Սաֆարյանը, Վոլոդյա Սամսոնյանը, Վարդան Արզոյանը, Դավիթ Ազինը, Ռուսլան Ավագյանը, Անդրանիկ Քոչարյանը և Զավեն Բադոյանը:

Ընկերական հանդիպումներին կմասնակցի նաև ՀՖՖ Գործկոմի անդամ Հրաչ Յագանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси