Նեթանյահուի որդուն արգելվել է Facebook-ից օգտվել հակամուսուլմանական գրառումների պատճառով

Նեթանյահուի որդուն արգելվել է Facebook-ից օգտվել հակամուսուլմանական գրառումների պատճառով

13:42 | 18.12.2018 | Facebook

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդուն ժամանակավորապես արգելվել է օգտվել աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքից:

Ինչպես նշում է The Guardian-ը, պատճառն այն է, որ 27-ամյա Յաիր Նեթանյահուն ատելությամբ լի գրառումներ է արել ընդդեմ մուսուլմանների ու պաղեստինցիների:

Մինչդեռ նման հրապարակումները հակասում են սոցկայքի կանոններին:

Հայտնի է, որ Արևմտյան ափին պաղեստինցիների կողմից երկու իսրայելցի զինծառայողի սպանությունից հետո, վարչապետի որդին գրել էր, որ «այդ հրեշների նկատմամբ հարկավոր է հաշվեհարդար տեսնել»: 

Բացի այդ նա գրել էր, որ ցանկանում է իր երկիրը «բոլոր մուսուլմաններից ազատված» տեսնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси