Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Facebook-ին ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք է սպառնում

Facebook-ին ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք է սպառնում

16:47 | 15.12.2018 | Facebook

Facebook ընկերությունը կարող է արժանանալ ավելի քան 1 մլրդ դոլար տուգանքի`օգտատերերի  տվյալների գաղտնիության խախտման պատճառով, հաղորդում է CNN- ը: 
 
Ինչպես նշվում է՝ ընկերության դեմ քննությունը սկսել է Իռլանդիայի տվյալների պաշտպանության կոմիտեն, որը վերահսկում է եվրոպական օրենսդրությանը կատարմանը: 
 
Ըստ Եվրոպայում ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնների՝ խախտող ընկերությունները վճարում են մինչև 23 մլն դոլար կամ տարեկան եկամտի 4 տոկոսի չափով տուգանք՝ կախված գումարի մեծությունից:  
 
Նշվում է, որ Facebook-ի շահույթը 2017 թվականին կազմել է մոտ 40 մլրդ դոլար: Այսպիսով, ընկերությունը կարող է սպառնալ մոտ 1.6 մլրդ դոլարի տուգանք, եթե 2018 թվականին եկամուտը մնա նույն մակարդակի վրա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси