Սաուդյան Արաբիան առաջարկում է հանքարդյունահանման կրճատումը ավելի քան 6 ամսով երկարաձգել

Սաուդյան Արաբիան առաջարկում է հանքարդյունահանման կրճատումը ավելի քան 6 ամսով երկարաձգել

18:54 | 06.12.2018 | Հասարակություն

Սաուդյան Արաբիան, որ ՕՊԵԿ-ում խոշորագույն նավթ արտադրողն է, արդյունավետ է համարում հանքարդյունահանման կրճատումը ավելի քան 6 ամսով երկարաձգելը։ Նման կարծիք ՕՊԵԿ-ի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թագավորության էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալեհը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, մենք պետք է առաջ, ավելի հեռուն նայենք, քան վեց ամիսն է։ Իմ անձնական կարծիքն է, որ եթե մենք որոշենք կրճատել, ապա հաշվի առնելով այն, որ հաջորդ հանդիպումը կայանալու է հունիսին, արդյունավետ է կրճատումը երկարաձգել մինչեւ 2019թ․ երրորդ եռամսյակ։ Ինչ անել դրանից հետո՝ մենք կարող ենք որոշել ամռան հանդիպմանը»,- ասել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси