Զուրաբիշվիլին «համեստ և եվրոպական սցենարով» պաշտոնակալություն է ակնկալում

Զուրաբիշվիլին «համեստ և եվրոպական սցենարով» պաշտոնակալություն է ակնկալում

18:43 | 06.12.2018 | Քաղաքականություն

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ հավանություն է տալիս համեստ և եվրոպական սցենարով պաշտոնակալման արարողություն անցկացնելուն:

Ինչպես Զուրաբիշվիլին հայտարարել է լրագրողներին, սցենարի վրա աշխատում է հատուկ հանձնաժողովը, որի անդամներն սցենարի տարբերակներին իրեն կծանոթացնեն այսօր կամ վաղը:

«Հանձնաժողովի մեջ մտնում են այն բոլոր գերատեսչությունները, որոնք կապված են պաշտոնակալության արարողության հետ: Նաև, հավանաբար, այսօրվանից կսկսվի սցենարների վրա աշխատանքը, որոնց ինձ կծանոթացնեն այսօր կամ վաղը: Ես հավանություն եմ տալիս առավելագույնս համեստ սցենարին, ինչը ես եվրոպական ձև եմ համարում: Ես տարբեր սցենարներ չեմ տեսել: Երևի, կան տարբեր տարբերակներ», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Արարողության ռեժիսորն է լինելու Բասա Պոցխիշվիլին, իսկ նկարիչը՝ Տամար Պոցխիշվիլին:

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси