ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է ռուսական գազի բարձր գնից

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է ռուսական գազի բարձր գնից

18:30 | 06.12.2018 | Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում բարձրացրել է ռուսական բնական գազի գնի ձևավորման հարցը, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է այդ հարցը «բաց և անկեղծ» քննարկել փակ դռների հետևում՝ առանց մամուլի ներկայության:

Ինչպես գրում է РИА Новости-ն, Լուկաշենկոն բարձր է համարում ռուսական գազի մատակարարման արժեքը: «Դաշնակիցների հարաբերություններում չկան մատակարարների և սպառողների շահեր: Կա ամբողջական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միություն, և հենց դրա տակ ենք մենք բոլորս ստորագրել: Հիմնական նավթագազային շուկայի ձևավորման սկզբունքների շուրջ համաձայնության բացակայությունը թույլ չի տալիս մեր միությանը առաջընթաց գրանցել առավել արագ տեմպերով», - ասել է Լուկաշենկոն:

Ի պատասխան այդ հայտարարությանը՝ ՌԴ նախագահն առաջարկել է զրուցել առանց մամուլի ներկայության՝ նշելով, որ այս տարի գազի գինը Բելառուսի համար կազմում է 129 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ 2019-ին կկազմի 127 դոլար, մինչդեռ Գերմանիայի համար՝ 250 դոլար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси