Մարդիկ արխային են ընկել, որ եթե մերժել են Սերժին, ուրեմն ամեն ինչ ավարտվել է՝ ո՛չ. Էդմոն Մարուքյան

Մարդիկ արխային են ընկել, որ եթե մերժել են Սերժին, ուրեմն ամեն ինչ ավարտվել է՝ ո՛չ. Էդմոն Մարուքյան

18:22 | 06.12.2018 | Քաղաքականություն

Ես կարծում եմ, որ սա լավ ուղերձ է նաեւ մեր քաղաքացիներին, որ դուք անելիք ունեք, դուք պետք է ամեն ինչ անեք, որ «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը լինի երկրորդ քաղաքական ուժը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իրենց քարոզարշավի ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության հրապարակած հարցմանը, ըստ որի, «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը խորհրդարանում լինելու է երրորդը։

«Երեկվա բանավեճից հետո հրապարակվել է «Գելափի» վերջին հաշվետվությունն, ըստ որի՝ խորհրդարան անցնելու է 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստանը»։ Մարդիկ արխային են ընկել, որ եթե մերժել են Սերժին, ուրեմն ամեն ինչ ավարտվել է, ո՛չ , դուք մերժել եք Սերժին, բայց պետք է մերժեք նաեւ Սերժի ընկերներին, գնացեք եւ քվեարկեք «Լուսավոր Հայաստանի» օգտին»,–եզրափակեց Մարուքյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси