ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

18:09 | 06.12.2018 | Քաղաքականություն

Եվրամիությունը 2019 թվականի իր բյուջեում զգալի կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը, այս մասին գրում է gazetekarinca.com կայքը:

Հայտնի է, որ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով:

Բացի այդ, նշվում է, որ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն:

Բյուջեի փաթեթը դեռևս չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:

Դեռևս անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ ԵՄ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվող ֆինանսական օգնության համակարգում:

Յունկերը, մասնավորապես, նշել էր, որ այսուհետ օգնության բյուջեի մեջ տեղ կգտնեն որոշակի կրճատումներ, բացի այդ՝ ԵՄ-ն այսուհետ գումարներ կներդնի միայն արդարադատության համակարգի և ոչ կառավարական կազմակերպությունների համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси