Լկտի սուտ է, մեր կուսակցության որևէ առաջնորդող անդամ նախկին իշխանության հետ կապ չունի. Մանե Թանդիլյան

Լկտի սուտ է, մեր կուսակցության որևէ առաջնորդող անդամ նախկին իշխանության հետ կապ չունի. Մանե Թանդիլյան

18:07 | 06.12.2018 | Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, իհարկե, հայտնվելու է խորհրդարանում, բայց ոչ թե որպես 3-րդ ուժ, այլ` 2-րդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը` անդրադառնալով «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալներին, ինչի համաձայն քաղաքական ուժերը կստանան հետևյալ քանակով քվեները. «Իմ քայլը»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%:

«Գիտակից ընտրողը իր ձայնը այսօր տալու է ԼՀԿ-ին, մի խնդիր կա, որ մասնակցությունն է ցածր լինում, մեր ընտրողները, զբաղվածություն ունենալով, հաճախ թերագնահատում էին իրենց մասնակցության կարևորությունը»,-նշեց նա:

Անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե չի՞ կարծում, որ երեկվա հեռուստաբանավեճը և Գագիկ Ծառուկյանի ակնարկները Էդմոն Մարուքյանի հովանավորների մասով ազդել են իրենց վարկանիշի վրա, այդպիսի տեսակետներ արդեն իսկ հնչում են, Մանե Թանդիլյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանը թեմային մանրամասն անդրադարձել է և դա ԼՀԿ վարկանիշի վրա  բացարձակ ազդեցություն չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է հարցին, արդյոք կարո՞ղ են վստահեցնել, որ ԼՀԿ ոչ մի անդամ նախկին իշխանական համակարգի հետ որևէ կապ չունի, Մանե Թանդիլյանն ասաց.

«Մենք` ես, Էդմոն Մարուքյան, Արման Բաբաջանյանը, այսօր շրջում էինք փողոցներով ու մարդկանց հետ զրուցում էինք, բուկլետներ բաժանում, դուք չեք պատկերացնի` ճիշտ հակառակ արձագանքն է ունեցել:

 

Լկտի սուտ է, որևէ կապ նախկին իշխանությունների հետ մեր կուսակցության որևէ առաջնորդող անդամ չունի»,-շեշտեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси