Հայտնի են «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմի ապաքինման ժամկետները

Հայտնի են «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմի ապաքինման ժամկետները

17:32 | 06.12.2018 | Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Մալկոմը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղում (4:1):

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն բժշկական հետազոտություն է անցել: Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի վնասվածք, որի ապաքինման համար կպահանջվի 10-15 օր:

Այսպիսով՝ Մալկոմը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Տոտենհեմի» և Իսպանիայի առաջնությունում «Էսպանյոլի» ու «Լևանտեի» հետ հանդիպումները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси