
Դուբայում բացվել է աշխարհում առաջին «լողացող» սուպերմարկետը
17:29 | 06.12.2018 | Հասարակություն
Դուբայի ափերի մոտ բացվել է իր տեսակի մեջ աննախադեպ սուպերմարկետ՝ աշխարհում առաջին «լողացող» սուպերմարկետը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այն սպասարկում է զբոսանավերն ու ծովային հաճույքներից օգտվող զբոսաշրջիկներին:
Խոսքն Aqua Pod նավ-սուպերմարկետի մասին է:
Այն առաջարկում է մոտ 300 տեսակի ապրանք՝ սառը, տաք ուտեստներ, պաղպաղակ, թարմ մթերք, ալկոհոլային խմիչք, ինչպես նաև մաշկի խնամքի պարագաներ, դեղամիջոցներ:
Հայտնի է, որ սուպերմարկետն աշխատում է շաբաթական վեց օր՝ շուրջօրյա: