Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսսին. Պելե

Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսսին. Պելե

16:42 | 06.12.2018 | Սպորտ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ ժամանակին Դիեգո Մարադոնան շատ ավելի լավ է հանդես եկել, քան այժմ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

«Ինձ համար Մարադոնան եղել է լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Եթե հարցնեք՝ նա Մեսսիից լա՞վն է եղել, ես կպատասխանեմ՝ այո: Մարադոնան շատ ավելի լավն է եղել:

Բեկենբաուերը և Կրույֆը ևս հիանալի ֆուտբոլիստներ էին»,- Պելեի խոսքը մեջբերել է Folha de Sao Paulo-ն:

Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» և «Ոսկե խաղակոշիկի» հնգակի մրցանակակիր է: Մարադոնան 1986 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, 1990 թվականին՝ փոխչեմպիոն, իսկ 1995 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси