Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներն անհնարին են դարձնում որոշ մարդկանց կյանքը». Դունյա Միյատովիչ

«Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներն անհնարին են դարձնում որոշ մարդկանց կյանքը». Դունյա Միյատովիչ

16:11 | 06.12.2018 | Հասարակություն

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների պատճառով որոշ մարդկանց այդ երկրում ապրելն անհնարին է դարձել: Նման հայատարություն է արել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցում:

«Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներն ուղղակի անհնարին են դարձնում որոշ մարդկանց ապրելն այդ երկրում», - ասել է Միյատովիչը՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր կառավարության օրինական իրավունքն է, սակայն դա չպետք է իրականացվի մարդկանց իրավունքների ոտնահարման ու ազատությունների սահմանափակման հաշվին:

«Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների չարաշահման ազդեցությունը խոսքի ազատության վրա» զեկույցի հեղինակ Միյատովիչը հարցազրույցում անդրադարձել է զեկույցի՝ Թուրքիային վերաբերող մասին ու հավելել, որ մտադիր է թեման քննարկել թուրքական իշխանությունների հետ:

Միյատովիչը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ ազատ արձակելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչական խմբավորման հետ կապի համար:

Եվրոպացի պաշտոնյան խոսել է նաև թուրք հասարակական գործիչ, վերլուծաբան ու գործարար Օսման Քավալայի կալանքի մասին՝ ընդգծելով, որ մեկ տարվա կալանքից հետո նրան դեռ չի ներկայացվել հստակ մեղադրանք:

«Նա հայտնի բարեգործ ու ակտիվիստ է: Մարդիկ չպետք է առանց մեղադրանքի ազատազրկվեն: Ես սա չեմ ընկալում որպես անկախ դատարանի որոշում: Սա ավելի շուտ հիշեցնում է քաղաքական բռնաճնշում Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարևոր անդամի նկատմամբ», - ասել է Միյատովիչը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси