«Մենք» դաշինքը մերժել է ՀՀԿ–ին. Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքը մերժել է ՀՀԿ–ին. Խաչատուր Քոքոբելյան

16:00 | 06.12.2018 | Քաղաքականություն

«Մենք» դաշինքում հավաքված մարդիկ, քաղաքական գործիչները մերժել են «Հանրապետական» կուսակցությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը։

«Մենք այսօրվա իշխանության միակ ընդդիմադիր ու ընդդիմախոսն ենք, մենք այդ խնդիր չունենք, մենք կաշկանդվածություն չունենք»,–նշեց նա։

Քոքոբելյանը պնդում է՝ իրենց մատնացույց են անում այն սխալները, որոնք անում են այսօրվա իշխանությունները։ «Նույն մենաշնորհը, որ մինչեւ այսօր նույն մարդիկ են ներկրում են, այն քաղցկեղն է, որ արգելափակում է նոր աշխատատեղերի բացումը, մի քանի մարդ շարունակում է ՀՀ տնտեսությունը վերահսկել։ Իհարկե, ի պատիվ Նիկոլ Փաշինյանի պետք է նշել, որ այսօր որեւէ կաբինետում քվոտարման հարց չի լուծվում, բայց դեռ չի լուծվել այն հարցը, որ Հայաստան չներկրվի ցածրորակ եւ կեղծքած ապրանք չներկրվի Հայաստան ու բարձր գնով չվաճառվի»,–նշեց պատգամավորի թեկնածուն։

Նա հավելեց, որ գազի կալորիականություն ու գինը չի համապատասխանում իրականությանը, գազը այն «գոլը» չունի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси