Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին

Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին

15:30 | 06.12.2018 | Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: 

Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:

Նշելով, որ ելակի մի մասը իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է, «Գրին ֆուդ»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների և երկարատև պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:

Նրանք նաև նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն և հանրապետության նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси