ԱԱԾ-ն և ոստիկանությունը Ա. Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու, թե ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, երբ հայտարարում է, թե ՀՀԿ-ն հանցագործների բանդա է. Ա. Աշոտյան

ԱԱԾ-ն և ոստիկանությունը Ա. Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու, թե ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, երբ հայտարարում է, թե ՀՀԿ-ն հանցագործների բանդա է. Ա. Աշոտյան

15:20 | 06.12.2018 | Քաղաքականություն

ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի՝ «ՀՀԿ-ն հանցագործների բանդա է» հայտարարությանը: 

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Արարատ Միրզոյանը կոծկում է հանցագործությունների մասին ինֆորմացիան:

«Կարծում եմ՝ այն հետևողական ջանասիրությունը, որով ԱԱԾ-ն և ոստիկանությունն ընկել են մեր հայտարարությունների ուսումնասիրման հետևից, հիմա արագ պետք է համապատասխան ծառայությունները գնան և Արարատ Միրզոյանին հրավիրեն հարցաքննության հասկանալու համար՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում և սպասում է մեր դատական գործին: Սա իմանալ չհայտնելու հոդված է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել էր իր արտահայտած մտքերի վերաբերյալ Արմեն Աշոտյանի՝ դատի տալու հայտարարությանը՝ նշելով, որ դեռևս որևէ ծանուցում չի ստացել. «Լավ կլինի, որ նրանք ինձ դատի տան, քանի որ այդ դեպքում ես փաստեր կարող եմ ներկայացնել ՀՀԿ-ի դեմ հանցագործության մասին և կսկսվի «Նյուրնբերգյան» դատավարություն»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ունի մոտ մեկ ամիս ժամանակ զրպարտության և վիրավորանքի շրջանակում գործընթաց սկսելու համար և դեկտեմբերի 9-ից հետո այս հարցին կանդրադառնա:

«Մենք ունենք քարոզարշավի մի քանի օր: Ֆիքսեցինք այդ փաստը, որ Արարատ Միրզոյանը թույլ է տվել, ըստ մեզ՝ օրենքի խախտում: Մենք բարձրաձայնեցինք, որ պատրաստվում ենք դատի տալ, բայց չենք պատրաստվում այս 5 օրը բոլոր գործերը թողնել և զբաղվել Արարատ Միրզոյանին դատի տալով: Արարատ Միրզոյանը մեզ նաև նվեր արեց, որովհետև նման խոսքը չէր կարող վրիպել միջազգային դիտորդների ուշադրությունից և նման պահվածքը այս պահին դե յուրե երկրի ղեկավարի կողմից, պարզապես զարհուրելի էր: Սա հերթական ապացույցն էր, որ ՀՀ-ում ոչ մի ժողովրդավարական միջավայր էլ չկա»,- ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси