Վրաստանում ձերբակալվել է նախագահի փեսան

Վրաստանում ձերբակալվել է նախագահի փեսան

14:57 | 06.12.2018 | Հասարակություն

Վրաստանում ձերբակալվել է երկրի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր քաղաքացիական ամուսինը՝ 29-ամյա Մինդիա Գոգոչուրին, հաղորդում է newsgeorgia.ge կայքը:

Հայտնի է, որ Գոգոչուրին ձերբակալվել է գիշերը, Թբիլիսիում գտնվող տանը, որտեղ մշտապես բնակվել է: Նրան մեղադրում են զենքի ապօրինի պահման և հանցանքի մասին իրավապահներին տեղյակ չպահելու համար: 

Գոգոչուրիի հետ միասին ձերբակալվել է նրա ընկերը՝ 24-ամյա Գ.Գ.-ն, որը հետախուզվում էր կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:

Բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները զրահապատ բաճկոն են հայտնաբերել: Բացի այդ, տան հարակից տարածքում գտնվել է երկու ատրճանակ, որոնք մեղադրյալները ցած էին նետել պատուհանից: Զենքերն ուղարկվել են փորձաքննության:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գոգոչուրին ուղարկվել է նախնական կալանքի վայր, իսկ նրա ընկերը՝ քրեակատարողական հիմնարկ:

Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի դստեր՝ Մաշո Չիչուայի քաղաքացիական ամուսինն է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси