Պարզվում է, որ դրսում Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան. Արմեն Աշոտյանը՝ գաղտնալսված հեռախոսազրույցի մասին

Պարզվում է, որ դրսում Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան. Արմեն Աշոտյանը՝ գաղտնալսված հեռախոսազրույցի մասին

14:45 | 06.12.2018 | Քաղաքականություն

Պարզվում է, որ դրսում Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: 

«Պարո´ն Փաշինյան, փաստորեն, ձեր վրա կան բազմաթիվ կոմպրոմատներ: Սա արդեն երկրորդ ձայնագրությունն է, Աստված գիտի, թե քանիսը կան, ինչ այլ խոսակցություններ կան: Եթե մեկին հաջողվել է գաղտնալսել, իսկ որտեղ են երաշխիքները, որ նման հնարավորություններ չունեն հենց Հայաստանի ռազմավարական հակառակորդները: Սա շատ մտահոգիչ է: Ես չգիտեմ՝ ով է այս ձայնագրությունն արել, բայց եթե մեկն արել է, ինչ գիտենք, որ մյուսները չեն կարող դա անել»,- նշեց նա: 

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այս ձայնագրության հրապարակումը նաև ներկայիս իշխանություններին զրկեց այն թեզից, որ ՀՀ-ում չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են․ «Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси