Արմեն Ավետիսյանին ու Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության հարցով սպասում ենք վերջնական հանձնարարականի. Պետգույքի կոմիտեի նախագահ

Արմեն Ավետիսյանին ու Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության հարցով սպասում ենք վերջնական հանձնարարականի. Պետգույքի կոմիտեի նախագահ

14:00 | 06.12.2018 | Քաղաքականություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն սպասում է Արմեն Ավետիսյանին ու Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության վերաբերյալ վերջնական հանձնարարականի։

«Նախ, պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարական է տալիս և սկսվում է գործընթացը: Կոնկրետ «Գոլդեն Փելիսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, ինչպես կարգն է կշրջանառվի և դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, որից հետո արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո կհամարվի պետական գույք», - կառավարության նիստից հետո լրագրողներրի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝ նվիրատվությունից առաջ վարույթ իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է։

«Չի բացառվում, որ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ընդունել: Մյուս կողմից էլ, կառավարությունն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ հաշվի նստելով կամ հաշվի չնեստելով այդ որոշման հետ», - ասաց նա:

Նարեկ Բաբայանը նշեց, թե եթե ապօրինաբար է ձեռք բերվել այդ գույքը, ավելի հավանական է, որ բռնագանձվի:

«Այդ պարագայում տրամաբանական չէ նման նվեր ընդունելը, բայց մյուս կողմից էլ, ժամկետների առումով, շատ ավելի արդյունավետ կլինի նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին՝ մեկ տարի անց, կամ ինչքան կտևի», - ասաց Ն. Բաբայանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси