ԲԷՑ-ում նախատեսվում է շուրջ 160 աշխատակցի կրճատում. Գարեգին Բաղրամյան

ԲԷՑ-ում նախատեսվում է շուրջ 160 աշխատակցի կրճատում. Գարեգին Բաղրամյան

13:00 | 06.12.2018 | Քաղաքականություն

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից է կրճատվել, լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Պաշտոնանկություններ, կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են: Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում: Արդեն նոր տնօրեն է ընտրվել, շուտով նաև հաստիքացուցակը կներկայացնենք, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հիմնական գործունեությամբ», - ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ հաստիքային աշխատակցիներին զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող. «Ուղղակի անհասկանլի է, եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատակից պահվում»:
Բաղրամյանը նաև հավելեց, որ հաստիքի օպտիմալացման արդյունքում այն աշխատակիցիները, որոնք չեն զբաղվում ԲԷՑ հիմնական գործունեությամբ, այնտեղ այլևս չեն աշխատելու:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси