Independent. Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ հնարավոր չէ աշխատել Պոգբայի հետ

Independent. Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ հնարավոր չէ աշխատել Պոգբայի հետ

17:15 | 05.12.2018 | Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կորցրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ ընդհանուր հայտարարի գալու հույսը:

Independent-ը հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետը չի հասկանում՝ ինչպես աշխատել Պոգբայի հետ և նրան ավելի լավ ֆուտբոլիստ դարձնել:

Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը պաշտոնական նամակ է գրել՝ նշելով, որ փորձել է Պոգբայի հետ աշխատելու բոլոր մեթոդները՝ և՛ մեղմ, և՛ խիստ, սակայն ոչ մի արդյունքի չի հասել:

Մոուրինյուն Պոգբային անվանել է վարակ, որն ազդում է թիմակիցների վրա: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո ևս Մոուրինյուն Պոգբային վարակ էր անվանել:

Մոուրինյուի և Պոգբայի միջև տարաձայնությունները սկսվել են մրցաշրջանի մեկնարկում, և այժմ շրջանառվող լուրերի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացին արդեն ձմռանը կարող է մանչեսթերյան ակումբից տեղափոխվել «Յուվենտուս»:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան մասնակցել է 18 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси