Թուրք պատմաբան Թաներ Աքչամի նախաձեռնությամբ Գրիկերի՝ Հայոց ցեղասպանության մասին արխիվն այսուհետ հասանելի է նաև առցանց տիրույթում

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի նախաձեռնությամբ Գրիկերի՝ Հայոց ցեղասպանության մասին արխիվն այսուհետ հասանելի է նաև առցանց տիրույթում

14:49 | 04.12.2018 | Մշակույթ

Թուրք հայտնի պատմաբան, ամերիկյան «Քլարք» համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի նախաձեռնությամբ այսուհետ առցանց տիրույթում գիտնականների համար հասանելի է Հայոց ցեղասպանության մասին Գրիգոր վարդապետ Կերկերյանի (Գրիկեր) նշանավոր արխիվը, այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից:

Թվային արխիվը ներառում է Գրիկերի արխիվային փաստաթղթերից հազարավոր օրինակներ, որոնց թվում են նաև մինչ օրս երբևէ չտպագրված նյութեր: Արխիվը հասանելի է անգլերեն և թուրքերենլեզուներով:

Նշենք, որ Գրիկերն ուսումնասիրել և թարգմանել է ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև ուսումնասիրել և հավաքել է Մեծ Եղեռնի վերաբերյալ թուրքական ու համաշխարհային մամուլի բազմաթիվ նյութեր, ականատեսների վկայություններ ու մեկնաբանություններ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси