Ռուսաստանում ուսուցչուհին մեքենայով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի

Ռուսաստանում ուսուցչուհին մեքենայով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի

15:28 | 30.11.2018 | Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքում ուսուցչուհին մեքենայով վրաերթի է ենթարկել 11-ամյա աշակերտի, միջադեպի տեսանյութը հրապարակել է Չուվաշիայի Հանրապետության գծով ներքին գործերի նախարարությունը:

43-ամյա ուսուցչուհին մեքենայով հարվածել է 5-րդ դասարանի աշակերտին, երբ վերջինս դուրս է վազել շենքի անկյունից: Երեխային հոսպիտալացրել են ոտքի սրունքի վնասվածքով: 

Նշվում է, որ մանկավարժը մեքենայով մուտք է գործել դպրոցի տարածք՝ չնայած գործող արգելքին:

Դեպքի առթիվ վարչական իրավախախտման մասին գործ է հարուցվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси