Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». ՀՀԿ-ի «ֆանատ» նախկին մարզպետը «զգայացունց» ելույթ է ունեցել ՀՀԿ-ում. իսկ ինչո՞ւ է լքել պայքարը

«Հրապարակ». ՀՀԿ-ի «ֆանատ» նախկին մարզպետը «զգայացունց» ելույթ է ունեցել ՀՀԿ-ում. իսկ ինչո՞ւ է լքել պայքարը

11:00 | 30.11.2018 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ կուսակցությանը նա չի հայտնել ինքնաբացարկի պատճառները, սակայն վստահ են, որ, ինչպես Հերմինե Նաղդալյանի դեպքում, Սահակյանին էլ վախեցրել են «կոմպրոմատներով»։ 

Սակայն ոմանք էլ կարծում են, որ նրանք հասկացել են, որ առանց փողի ձայն չունեն, ինքնակամ փրկվում են խայտառակությունից։ Ի դեպ, ՀՀԿ-ից 4-5 անհայտ թեկնածու նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նրանք ի սկզբանե ընդգրկվել են պահանջվող թիվ ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси