«Ժամանակ». Կրքեր Մարալիկում. Արտակ Գեւորգյանի ու ՀՀԿ-ական քավոր Սամվել Նիկոյանի հարաբերությունները լարվել են

«Ժամանակ». Կրքեր Մարալիկում. Արտակ Գեւորգյանի ու ՀՀԿ-ական քավոր Սամվել Նիկոյանի հարաբերությունները լարվել են

10:52 | 30.11.2018 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, եւ այս օրերին եւս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:

Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գեւորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գեւորգյանը վերցրել է համայնքապետարանի շենքի բանալիները:

Մեզ հետ զրույցում ցույցերի ակտիվ մասնակից «Իմ քայլը» դաշինքի տարածքային պատասխանատու Դավիթ Մելիքյանը նշեց, որ Արտակ գեւորգյանի քավորը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն առաջարկել կամ հրահանգել է համայնքապետարանի շենքում ՀՀԿ-ի շտաբ բացել, բայց Գեւորգյանը մերժել է՝ հայտարարելով, որ ինքը սատարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոյանն էլ իր հերթին սպառնացել է իր սանիկին՝ հիշեցնելով նախկինում կատարված հնարավոր  չարաշահումների ու յուրացումների մասին, որոնցից ինքը եւս տեղյակ է:

Հավանական է, որ ՀՀԿ-ի շտաբը Մարալիկում կբացի Սամվել Նիկոյանի եղբոր որդին, որը Արտակ Գեւորգյանի տեղակալն է»:՜

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси