Facebook-ի փոխնախագահը խոստովանել է Apple-ին ու Google-ին քննադատելու մասին լուրերը

Facebook-ի փոխնախագահը խոստովանել է Apple-ին ու Google-ին քննադատելու մասին լուրերը

18:55 | 22.11.2018 | Facebook

Facebook ամերիկյան ընկերության  հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը լքող Էլիոթ Շրեյջն իր վրա էվերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ էր զետեղում Google և Apple ընկերությունների վերաբերյալ: 
 
«Այդ գործողությունների պատասխանատվությունն ընկնում է հաղորդակցությունների գծով թիմի ղեկավարության վրա: Այդ ես եմ», -ասված է Շրեյջի հայտարարության մեջ, որը նախօրեին հրապարակվել է Facebook-ում: 
 
«Ես տեղյակ էի և հավանություն տվեցի Definers-ին և նման ֆիրմաների վարձելու որոշմանը», - նշել է նա, հավելելով, որ ափսոսում է իր անհաջողության համար:
 
Հայտարարության մեջ Շրեյջը խոստովանել է, որ Facebook-ը խնդրել էր Definers Public Affairs-ին՝ «զբաղվել մրցակիցների հետ կապված աշխատանքով», նշելով, որ կորպորացիան նրան չի դիմել կեղծ լուրեր ստեղծելու կամ տարածելու խնդրանքով:
 
Նշվում է, որ քննադատությունն իրականացվել է NTK Network պորտալում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси