ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային խուզարկություններ է իրականացրել Ղրիմի «Եհովայի վկաների» շրջանում

ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային խուզարկություններ է իրականացրել Ղրիմի «Եհովայի վկաների» շրջանում

18:57 | 16.11.2018 | Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում խուզարկություններ է իրականացրել «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման անդամների տներում, այս մասին հաղորդել է "Россия-24" հեռուստաալիքը:

Նշենք, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման գործունեությունը ՌԴ-ում օրենքով արգելված է:

Հայտնի է, որ գործողության շրջանակներում ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Ղրիմում շարժման ցանցի ղեկավարին: Նրա տանը գտնվել է էքստրեմիստական բնույթի գրականություն, ինչպես նաև գրքեր մարդկանց հավաքագրման միջոցների մասին: Նրան նաև մեղադրանք է առաջադրվել էքստրեմիզմի համար:

Ռուս իրավապահները կասկածում են Ղրիմի «Եհովայի վկաներին» Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապի համար ու չեն բացառում, որ ցանցը ղեկավարվել է Խարկովից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси